Սիյարտոն խոսել է եվրոպացի առաջնորդներից եկող սպառնալիքի մասին (տեսանյութ)
ՏեսանյութերԵվրոպայի առաջնորդները կարող են կրկին խափանել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի կնքումը։ Հայտարարել Է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Հիշենք 2022 թվականի գարնանը Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները։ Ռուսական և ուկրաինական կողմերը մոտեցել են համաձայնագրի կնքմանը։ Նրանք ունեին տեքստ, շատ մոտ էին այն ստորագրելուն։ Եվ այդ պահին եվրոպական առաջնորդները, որոնք տրամադրված էին պատերազմը շարունակելու, գործնականում արգելեցին Զելենսկուն ստորագրել համաձայնագիրը», - ասել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը։
Սիյարտոն հնարավոր է համարել, որ եվրոպացի առաջնորդները այս անգամ էլ կարող են փորձեր ձեռնարկել խափանելու խաղաղ գործընթացը: Դիվանագետը հույս է հայտնել, որ համաձայնագրի հակառակորդները չեն կարողանա իրականացնել իրենց ծրագրերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)