Լավրովը նշել է՝ ինչ պայմանով Պուտինը կհանդիպի Զելենսկուն
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ մեկ պայմանով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Газета-ն։
ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Պուտինը պատրաստ է Կիևի ներկայացուցչի հետ հանդիպմանը, եթե բարձր մակարդակով քննարկում պահանջող հարցերը լավ մշակվեն:
«Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ Զելենսկու հետ, հասկանալով, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են բարձր մակարդակի քննարկում, լավ կմշակվեն, և փորձագետները, նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ», - հաստատել Է Լավրովը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)