Ռազմական փորձագետը «Կվազիմաչտա» նոր դրոնը կոչել է «ցատկ դեպի ապագա»
Ռուսաստան
Ռուսական նոր «Կվազիմաչտա» համակարգի մաս կազմող լարային անօդաչու թռչող սարքը, որը կարող է օդում մնալ շուրջ մեկ օր, ըստ մասնագետների, ունակ է փոխել իրավիճակը ռազմաճակատում։ Դրոնի հնարավորությունները NEWS.ru-ի հետ զրույցում ներկայացրել է անօդաչուների օպերատոր Ալեքսանդր Շորոխովը։
Նրա խոսքով՝ սարքի զանգվածային մատակարարումները զորամասերին ոչ թե պարզապես առաջընթաց կլինեն, այլ «իրական ցատկ դեպի ապագա»։ «Կվազիմաչտան» կարող է ապահովել մշտական վերահսկողություն ամբողջ գծի վրա՝ թույլ տալով և՛ հետևել հակառակորդի շարժին, և՛ օպերատիվորեն ոչնչացնել թիրախները։
Անօդաչուն նախատեսված է օպտիկական և ինֆրակարմիր դիտարկման համար օրվա ցանկացած պահի։ Այն սնուցում և տվյալների փոխանցում ստանում է լարերով, ինչի շնորհիվ թռիչքի տևողությունը հասնում է 24 ժամի, իսկ բարձրությունը՝ 140 մետրի։ Օգոստոսին «Կալաշնիկով» կոնցեռնի ներկայացուցիչը հայտնել էր, որ արդիականացված «Կվազիմաչտաներ» արդեն մատակարարվում են ռազմաճակատ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)