Իսպանիայում փակել են լողափը՝ վտանգավոր «ծովային խխունջի» պատճառով
Աշխարհ
Իսպանիայի Գվարդամար-դել-Սեգուրա քաղաքապետարանը փակել է ավելի քան 11 կիլոմետր երկարությամբ ծովափնյա գոտին՝ վտանգավոր ծովային խխունջի հայտնվելու պատճառով։ Տեղական իշխանությունները բարձրացրել են կարմիր դրոշ և արգելել զբոսաշրջիկներին ու բնակիչներին լողալ, հայտնում է Daily Mail-ը։
Մունիցիպալիտետի հայտարարության մեջ նշվում է, որ արգելքը կգործի մինչև հատուկ ծանուցում։ Բնակիչներին և զբոսաշրջիկներին հորդորել են կենդանուն չդիպչել անգամ ձեռնոցներով և դրա հայտնաբերման դեպքում անմիջապես տեղեկացնել փրկարարներին։
Խոսքը «ծովային խխունջի» կամ «կապույտ վիշապի» մասին է՝ մոլլյուսկ, որը հանդիպում է տաք ջրերում։ Այն առանձնանում է վառ գունավորումով, իսկ նրա խայթոցը կարող է վտանգավոր լինել մարդու համար՝ առաջացնելով սրտխառնոց և ուժեղ ալերգիկ ռեակցիա, մինչև անգամ անաֆիլաքսիա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)