Պուտինը հանձնարարել է մշակել ԱԹՍ–ներ խոցելու դասընթաց հարթափող զենքով
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է պատրաստել հատուկ դասընթաց՝ հարթափող զենքով անօդաչու թռչող սարքեր խոցելու համար։ Այս մասին տեղեկացվում է Կրեմլի կայքում։
Նախարարությանը նաև հանձնարարվել է ներկայացնել առաջարկություններ նման ծրագրի ներդրման նպատակահարմարության մասին՝ զինծառայողների և կամավորների մարտական պատրաստության շրջանակում։ Բացի այդ, նախագահը հանձնարարել է քննարկել մեքենաների դռոններից պաշտպանության համակարգերով համալրման հարցը, մասնավորապես այն ավտոմեքենաների, որոնք մատակարարվում են ԶՈւ-ին և օգտագործվում են վիրավորների տարհանման համար։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր նաև անօդաչու համակարգերի հատուկ զորքերի ստեղծման մասին՝ նշելով, որ դրանց պետք է ապահովվի արագ և որակյալ զարգացում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան