Ուկրաինայում խաղաղապահների գաղափարը Գերմանիային հիշեցնում է նացիստական անցյալը. Reuters
Աշխարհ
Գերմանիան կասկածի տակ է դրել Ուկրաինա զորքեր ուղարկելու իմաստը, քանի որ Գերմանիան դեռևս կրում է «իր ռազմատենչ նացիստական անցյալի խարանը»։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
«Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակներում Ուկրաինան պաշտպանելու համար եվրոպական խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին դաշնակիցների խոսակցությունները բացասական արձագանք են առաջացրել Գերմանիայում` մի երկրում, որը դեռևս կրում է իր ռազմատենչ նացիստական անցյալի խարանը` չնայած նման հեռանկարը քիչ հավանական է», - ասվում է հրատարակության մեջ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Գերմանիան մտահոգված է զորքերի տեղակայմամբ՝ հաշվի առնելով իր նացիստական անցյալը և Աֆղանստանում ու Մալիում վերջերս իրականացված գործողությունները, որոնք «շատերը համարել են անհաջող»։ Բացասական արձագանք կա նաև Ուկրաինային միլիարդավոր եվրոյի ռազմական օգնության հատկացման դեմ այն ժամանակ, երբ Գերմանիայի տնտեսությունն ինքնին դժվարությունների մեջ է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)