Էրդողանը Մակրոնին հայտնել է՝ պատրաստ Է Ուկրաինայի հարցով ցանկացած խաղաղ նախաձեռնության
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է՝ պատրաստ է իրականացնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության վերաբերյալ ցանկացած նախաձեռնություն: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը, փոխանցում է Газета-ն։
Էրդողանը Մակրոնին ասել է՝ արդար խաղաղության հաստատման ճանապարհով ուկրաինա-ռուսական հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ Թուրքիայի ջանքերը շարունակվում են, և որ նա ուշադիր հետևում է Ալյասկայի և Վաշինգտոնի շփումներին:
Թուրքիայի ղեկավարը նաև նշել է՝ Անկարան պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության բանակցությունների շրջանակներում ցանկացած ջանքերի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան