Միգրանտների ամուսնությունը կդառնա քննություն
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Յանա Լանտրատովան առաջարկել է միգրանտներին հարցազրույցի ենթարկել՝ պարզելու, թե որքանով են նրանք ծանոթ իրենց երկրորդ կեսի կենսագրությանը։ Նրա խոսքով՝ նման քայլը կօգնի նվազեցնել կեղծ ամուսնությունների թիվը, որոնք կնքվում են քաղաքացիություն ստանալու նպատակով։
Պատգամավորը նաև առաջարկում է, որ վերահսկող մարմինները պարբերաբար այցելեն ընտանիքներին՝ համոզվելու, որ զույգերը իրականում միասին են վարում կենցաղ։ Լանտրատովայի խոսքով՝ ամուսնության իսկությունը պետք է հաստատվի համատեղ լուսանկարներով, վարձակալության պայմանագրերով, բանկային հաշիվների համատեղ տվյալներով և երեխաների ծննդյան վկայականներով։
Նշենք, որ նախկինում լրատվամիջոցները հայտնել էին Տյումենի բնակչուհու մասին, որը, ըստ տեղեկատվության, ամուսնացել էր միգրանտի հետ իր տան վերանորոգման դիմաց, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան