Իսրայելի բանակը կոչ է անում տարհանել Գազայի բնակչությանը
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) Գազայում գտնվող բժշկական անձնակազմին և միջազգային կազմակերպություններին տեղեկացրել են քաղաքի վրա ռազմական վերահսկողությունը ստանձնելու համար նախատեսված գործողությունից առաջ, գոտու հարավային հատվածում բնակչության տարհանմանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին, հինգշաբթի օրը հայտնել է IDF-ի մամուլի քարտուղարի գրասենյակը։
«Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազա քաղաքից հարավ բնակչության տարհանման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում՝ սեփական անվտանգության համար, Իսրայելի պաշտպանության բանակի Գազայի համակարգող ստորաբաժանումը երկու օր առաջ նախնական զանգեր է կատարել Գազայի հյուսիսում գտնվող բժշկական աշխատողներին և միջազգային կազմակերպություններին` բնակչության տարհանումը Գազայի հարավային մաս նախապատրաստելու համար», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)