Կիևը քննադատում է Կրեմլի դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ
Աշխարհ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունները Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև հնարավոր հանդիպման մասին, ենթադրաբար, ձգձգման տպավորություն են թողնում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Նա հավելեց, որ Կիևը պատրաստ է առաջնորդների մակարդակով հանդիպման: Նրա խոսքով՝ Ուկրաինայի գործընկերները նույնպես աջակցում են այս դիրքորոշմանը: Երմակը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այս հանդիպումը մոտեցնելու ցանկության համար:
«Եթե հարցը միայն նախապատրաստության մասին է, ապա սա անկասկած մեզ համար չէ. մենք պատրաստ ենք հենց հիմա։ Բայց անվերջ «մենք չենք բացառում»-ը առանց կոնկրետ ամսաթվի անընդունելի է», - գրել է Երմակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)