Զելենսկին Նիդեռլանդների հետ քննարկել է ռազմական մատակարարումները
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆի հետ քննարկել է ռազմական մատակարարման հարցը։ Այս մասին Ուկրաինայի առաջնորդը հայտնել է իր Telegram ալիքում։
«500 միլիոն եվրոյի փաթեթը ամերիկյան զենք է, մասնավորապես՝ «Պետրիոտներ» [հակահրթիռային համակարգերի] համար նախատեսված հրթիռներ։ ՆԱՏՕ-ի երկրների շրջանում առաջին նման քայլը և այն ժամանակ, երբ Ռուսաստանը փորձում է ընդլայնել իր հարվածները», - գրել է նա։
Զելենսկին հավելել է, որ այս որոշումը Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներից մեկն է ։ Նա շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին երկրի պաշտպանությունն ամրապնդելու նրա վճռականության համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)