Ֆրանսիան պնդում է, որ Թրամփը հայտնվել է Ուկրաինայի թակարդում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքն իրեն ծուղակում է գցել՝ Ռուսաստանին Ուկրաինայի հետ համաձայնության հասնելու համար տրված ժամանակը 50 օրից կրճատելով մինչև 10 օր։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Սիլվի Բերմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը նույնիսկ ժամանակ չի թողել իրեն լրջորեն քննարկելու առկա տարբերակները։
Բերմանը շեշտեց, որ արդյունքում Թրամփը ստիպված է փնտրել լուծում, որը «թույլ կտա նրան փրկել իր դեմքը»։ «Այստեղից էլ Սթիվ Վիտկոֆին ուղարկել են Մոսկվա», - ասաց նա։ Նրա կարծիքով, ամերիկացի առաջնորդը հույս ունի գտնել լուծում, որը նրան ժամանակ կտա և չի կատարի Ռուսաստանին տրված վերջնագիրը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)