«Լեզուն հայրենիք է» թեմայով էսսեների մրցույթ
Գիտություն և Մշակույթ
Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է «Լեզուն հայրենիք է» թեմայով էսսեների մրցույթ:
Մրցույթն ունի աննախադեպ մրցանակ՝ հաղթողին հնարավորություն կտրվի մասնակցելու հոբելյանի շրջանակներում արտերկրում իրականացվող միջազգային որևէ ծրագրի:
Մրցույթին մասնակից ուսանողները կարող են ներկայացնել.
- էսսե (նվազագույն ծավալը՝ 500 բառ կամ 1.5 էջ) «Լեզուն հայրենիք է» թեմայով:
Մրցույթի պայմանները.
- Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
- Աշխատանքների ընդունումը՝ մինչև փետրվարի 10-ը ներառյալ:
- Հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 19-ին՝ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը:
Աշխատանքներին կից անհրաժեշտ է ներկայացնել.
- մասնակցի անձնագրի պատճենը,
- մասնակցի մեկ լուսանկար,
- մասնակցի հասցեն և հեռախոսահամարը,
- ԲՈՒՀ–ի անվանումը, ֆակուլտետը և կուրսը:
Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրինություն (հասցեն՝ Տերյան փ. 42/1, հեռ.՝ 52.12.22, 58.33.35) կամ էլ. հասցեով՝ [email protected]


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում