Եվրոպական փոստային օպերատորները դադարեցնում են ԱՄՆ-ից ծանրոցներ ընդունելը
Աշխարհ
Նորվեգիայի , Շվեդիայի և Բելգիայի փոստային օպերատորները ժամանակավորապես դադարեցնում են ԱՄՆ ուղարկվող ծանրոցների ընդունումը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Այս որոշումը ուժի մեջ կմտնի օգոստոսի 23-ին և կգործի մինչև նման բեռնափոխադրումների նկատմամբ կիրառվող մաքսային տուրքերի հետ կապված իրավիճակի պարզաբանումը։
Posten Bring-ի, PostNord-ի և bpost-ի կողմից հրապարակված հաղորդագրությունների համաձայն, որոշումը կայացվել է Միացյալ Նահանգներում արտոնյալ ռեժիմի չեղարկման հետ կապված, որը նախատեսում էր մինչև 800 դոլար արժողությամբ ապրանքներ պարունակող ծանրոցների համար մաքսային տուրքերից ազատում։
Նոր կանոնները, որոնք ուժի մեջ են մտնում օգոստոսի 29-ին, պահանջում են, որ ուղարկողները վճարեն մաքսային տուրքեր նախքան ծանրոցի Միացյալ Նահանգներ հասնելը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)