Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հակամարտությունը շուտով կավարտվի
Աշխարհ
Գազայի հատվածում պատերազմը գտնվում է իր վերջին փուլում և շուտով կարող է ավարտվել, երբ Իսրայելը վերահսկողություն հաստատի այդ կիսաէքսկլավի նկատմամբ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Եթե պետությունը ուժեղ է, այն կարող է խաղաղություն բերել և դաշնակիցներ գտնել։ Իսրայելը ուժեղ է և արդար պատերազմ է մղում հրեշավոր զրպարտությունների և ստերի դեմ։ Մենք չենք հանձնվում, և կարծում եմ, որ մոտ ենք այս պատերազմի ավարտին՝ պատերազմ յոթ ճակատով, այդ թվում՝ Իրանի և նրա արբանյակների դեմ», - ասել է Նեթանյահուն՝ ավստրալական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, մարտերը կավարտվեն այն ժամանակ, երբ ՀԱՄԱՍ-ը վայր դնի զենքերը և ազատ արձակի մնացած 50 պատանդներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)