Աշխարհի ամենատարեց կինը դարձավ 116 տարեկան
Աշխարհ
Բրիտանուհի Էթել Քեթերհեմը, որը ճանաչվել է աշխարհի ամենատարեց կինը, դարձել է 116 տարեկան։ Այս մասին հաղորդում է ABC News-ը։
Քեթերհեմը ծննդյան օրը նշել է ընտանիքի հետ։ Նա հրաժարվել է հարցազրույց տալուց և ասել է, որ ցանկանում է լուռ վայելել տոնակատարությունը։ Այնուամենայնիվ, կինը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր շնորհավորել են իրեն։
Էթելը ծնվել է 1909 թվականի օգոստոսի 21-ին անգլիական գյուղական վայրում։ 18 տարեկանում նա մեկնել է Հնդկաստան , որն այն ժամանակ բրիտանական գաղութ էր։ Ավելի ուշ նա ապրել է Հոնկոնգում և Ջիբրալթարում, որտեղ ծառայում էր նրա ամուսինը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)