Աբրահամ Ռուսոյի մահափորձի գործով մեղադրյալն անմեղ է ճանաչվել
Աշխարհ
Դատարանը անմեղ ճանաչեց երգիչ Աբրահամ Ռուսոյի սպանության փորձի մեջ մեղադրվող Թարխան Էլդուկաևին, մինչդեռ վերջինս մեղավոր է ճանաչվել գործարար Գուրշումովի սպանության փորձին օժանդակելու և դրդելու մեջ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները:
Էլդուկաևը ձերբակալվել է 2023 թվականի հոկտեմբերին։ Հետաքննության տվյալներով՝ նա իրականացրել է Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի ծրագիրը։ Տղամարդը վարձել է երեք մարդու, որոնցից մեկը մի քանի անգամ կրակել է Ռուսոյի վրա՝ վիրավորելով նրան։
Ծագումով հայ երգչի դեմ մահափորձը տեղի է ունեցել 2006 թվականին՝ իր տան մոտ։ Ռուսոն ծանր վիրավորվել է։ Հետագայում լքել է Ռուսաստանը։ Նա տարիներ շարունակ բուժում է մահափորձից ստացված վնասվածքները։ 2023 թվականի մարտին կատարված զննման ժամանակ պարզվել է, որ երակների շրջանառությունը վերականգնելու համար կատարված վիրահատությունը հաջող է անցել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)