Նեթանյահուն ժամանել է Գազա
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ժամանել է Գազայի հատված՝ Գազա քաղաքի գրավման և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ջախջախման գործողությունը հաստատելու համար։
«Մենք որոշումների կայացման փուլում ենք։ Այսօր ես ժամանեցի Գազայի հատված՝ հաստատելու Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) կողմից ինձ և պաշտպանության նախարարին ներկայացված ծրագրերը՝ Գազա քաղաքը գրավելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար», - ասել է վարչապետը։
Նեթանյահուն հավելել է, որ միաժամանակ հրամայել է անհապաղ բանակցություններ սկսել բոլոր պատանդների ազատ արձակման և պատերազմի դադարեցման վերաբերյալ՝ Իսրայելի համար ընդունելի պայմաններով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)