Թրամփը գիշերն անձամբ կհսկի Վաշինգտոնի փողոցները
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրբաթ երեկոյան անձամբ կհսկի փողոցները զինվորականների և ոստիկանության հետ՝ հանցագործության դեմ պայքարելու համար։ Թրամփի խոսքերը մեջբերում է CNN-ը։
«Կարծում եմ՝ այսօր երեկոյան դուրս կգամ ոստիկանության և իհարկե, զինվորականների հետ», - շեշտեց նա։
Օգոստոսի 18-ին հաղորդվեց, որ իրավապահ մարմինների աշխատակիցները գիշերը Վաշինգտոնում ձերբակալել են 68 մարդու՝ հանցագործության դեմ պայքարի դաշնային ծրագրի շրջանակներում։
Օգոստոսի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնը հայտարարեց «ազատագրման օր»։ Ամերիկացի առաջնորդը խոստացավ մայրաքաղաքը կրկին մեծ դարձնել։ Նա ընդգծեց, որ «անմեղ մարդկանց վիրավորելու» օրերն ավարտվել են։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ