Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի. Պետդումայի պատգամավոր
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնությունն իրեն իրավունք է վերապահում կիրառել մարտավարական միջուկային զենք՝ ի պատասխան արևմտյան հեռահար հրթիռների հարվածներին իր տարածքի խորքում: Այս մասին հայտարարել Է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը, փոխանցում է EADaily-ն:
«Եթե հանկարծ, Աստված մի արասցե, օտարերկրյա հրթիռներով հարվածներ հասցվեն Ռուսաստանի տարածքի խորքերը, պատասխան կտանք, գուցե, նույնիսկ ոչ թե «Օրեշնկով», այլ մարտավարական միջուկային զենքով։ Կամ եթե ԵՄ որևէ երկիր հարված հասցնի Ռուսաստանին, ապա պատասխանն արդեն միջուկային կլինի», - խոստացել Է խորհրդարանականը։
Նա նշել է, որ ռուսական կողմը միշտ ձգտել է խուսափել միջուկային հռետորաբանությունից, բայց ամեն ինչ սահման ունի՝ ցանկացած համբերություն ի վերջո հատնում է:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան