Հայտնաբերվել է մեծ քանակությամբ կեղծ խմիչք և առանց դրոշմանիշի ծխախոտ
ՏեսանյութերՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները օրերս ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչ փողոցում գործող խանութներից մեկի առևտուրը կազմակերպող տղամարդը ձեռք է բերում և վաճառում կեղծ օղիներ ու առանց դրոշմանիշի ծխախոտներ: Օգոստոսի 7-ին քրեական ոստիկանները ստուգել են տեղեկությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը, հայտնաբերվել են տարբեր տեսակի ակնհայտ կեղծ օղիներ, նաև առանց դրոշմանիշի ծխախոտներ: Մեծ քանակությամբ կեղծ օղիներ են հայտնաբերվել նաև խանութի պահեստում:
Առևտուրը կազմակերպող 43-ամյա վանաձորցին հայտնել է, որ օղիները կեղծ են, իսկ առանց դրոշմանիշի ծխախոտը ձեռք է բերել տարբեր անձանցից:
Տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկվում են միջոցներ ապօրինի ապրանքի ձեռքբերման աղբյուրները ճշտելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)