ԱՄՆ-ն դադարեցրել Է Ուկրաինայի հարցով հետախուզական տվյալների փոխանակումը դաշնակիցների հետ․ ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ն դադարել է «Հինգ աչք» դաշինքով արևմտյան գործընկերների հետ հետախուզական տվյալներ կիսել, որոնք վերաբերում են Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին, հաղորդում է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության աղբյուրները:
«Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հրահանգ է տվել ԱՄՆ հետախուզական հանրությանը չփոխանցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններին վերաբերող ցանկացած տեղեկատվություն», - ասված է հրապարակման մեջ: Հետախուզական դաշինքը, բացի ԱՄՆ-ից, ներառում է Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան և Մեծ Բրիտանիան:
Նշվում է՝ դրա հետ մեկտեղ հրահանգը «չի խոչընդոտում դիվանագիտական տեղեկատվության փոխանակմանը, որը հավաքագրվել է այլ միջոցներով, բացի ԱՄՆ հետախուզական հանրակցությունից, կամ ռազմական օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը, որը կապված չէ բանակցությունների հետ, օրինակ՝ տեղեկությունների, որոնցով ԱՄՆ-ն կիսվում է ուկրաինացի զինվորականների հետ՝ նրանց պաշտպանական գործողություններին աջակցելու համար»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ