«Զանգեզուրի միջանցքը» 2029 թվականի վերջին կկապի Թուրքիան և Ադրբեջանը․ CNN Turk
Արտաքին Քաղաքական
Թուրքիայում պատրաստվում են Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքին, որը կդառնա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մի մասը, հաղորդում է CNN Turk-ը:
Գիծը շահագործման կհանձնվի 2029 թվականի վերջին։
««Զանգեզուրի միջանցքը» դիտարկվում է որպես ռազմավարական տրանսպորտային զարկերակ, որը Նախիջևանով կապում է Ադրբեջանը Թուրքիայի հետ և ելք ապահովում դեպի Եվրասիական երթուղիներ: Նախագծի իրականացումը պետք է ամրապնդի Թուրքիայի դիրքերը որպես առանցքային լոգիստիկ հանգույց, բարձրացնի Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների արդյունավետությունը և տարածաշրջանին լրացուցիչ աշխարհաքաղաքական նշանակություն տա», - հայտնել է աղբյուրը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)