Լիբանանում սկսվել է «պատմական գործընթաց»․ Al Jazeera
Մերձավոր Արևելք
Լիբանանում պաղեստինյան զինված խմբավորումները սկսել են զենքերը հանձնել տեղի զինված ուժերին: Այս մասին հայտնել է Al Jazeera-ն:
Զինաթափման գործընթացը սկսվել է Պաղեստինի Բուրջ ալ Բարաջնե փախստականների ճամբարում, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Բեյրութից հարավ: Լիբանանի կառավարության ղեկավար Նավաֆ Սալամը ողջունել է խմբավորումների զինաթափման սկիզբը: Նրա խոսքով՝ գործընթացը կավարտվի «առաջիկա շաբաթներին», երբ Բուրջ ալ Բարաջնեում և այլ ճամբարներում զինվորականներին կփոխանցվի մնացած բոլոր զենքերը:
Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ դեսպանորդ և Թուրքիայում դեսպան Թոմ Բարաքը զենքի փոխանցումն անվանել է «պատմական քայլ միասնության և կայունության ճանապարհին, որը ցույց է տալիս խաղաղության և համագործակցության իրական հանձնառությունը»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան