Մակրոնն ու Մոդին հասել են Ուկրաինայի հարցում «լայն ըմբռնման»․ IE
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Փարիզում կայացած հանդիպման ընթացքում հասել են «միմյանց դիրքորոշումների լայն ըմբռնման» Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Indian Express-ը։
«Երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ սերտ համակարգումը և փոխգործակցությունը կարևոր են, որպեսզի և՛ Հնդկաստանը, և՛ Ֆրանսիան կարողանան կառուցողական դեր խաղալ զարգացող իրավիճակում», - հայտնել Է Հնդկաստանի ԱԳՆ-ն։
Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ ասվում է՝ կողմերն անվերապահորեն դատապարտել են Ուկրաինայում խաղաղ բնակիչների սպանությունը և կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը և հարգել պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)