ԱՄՆ սենատորը սպառնացել է Ռուսաստանին
Ռուսաստան
Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը Ռուսաստանին սպառնացել է ահաբեկչության հովանավոր երկրի կարգավիճակով՝ ուկրաինացի երեխաների պատճառով: Այս մասին նա հայտնել Է X-ում։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանը առևանգել է ավելի քան 19 հազար ուկրաինացի երեխաների, ինչը ստոր և բարբարոսական գործողություն է»:
«Ես մտադիր եմ առաջ տանել մի օրինագիծ, որի համաձայն Ռուսաստանը կճանաչվի որպես ահաբեկչության հովանավոր պետություն՝ ԱՄՆ օրենսդրության համաձայն, եթե նրանք չվերադարձնեն երեխաներին։ Այս սահմանումը վտանգավոր կդարձնի Ռուսաստանի հետ բիզնես վարելը», - նախազգուշացրել է սենատորը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)