Հունգարիան և Սլովակիան կոչ են արել ԵՄ-ին Ուկրաինային ստիպել դադարեցնել «Դրուժբա» նավթատարի վրա հարձակումները
Աշխարհ
Հունգարիան և Սլովակիան դիմել են Եվրոպական հանձնաժողովին, որպեսզի ստիպեն Ուկրաինային դադարեցնել «Դրուժբա» նավթատարի վրա հարձակումները: Այս մասին հաղորդում է սլովակական Denník N հրատարակությունը:
Նամակում երկրները պնդում են, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից խողովակաշարի վրա վերջին հարձակումից հետո մատակարարումները կարող են ընդհատվել առնվազն հինգ օրով: Բուդապեշտն ու Բրատիսլավան ցանկանում են, որ Եվրահանձնաժողովը երաշխավորի մատակարարումների անվտանգությունը, ինչպես խոստացել էր հունվարին:
Օգոստոսի 22-ի առավոտյան Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ «Դրուժբա» նավթատարը կրկին հարձակման է ենթարկվել Ուկրաինայի կողմից: Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել գիշերը ռուս-բելառուսական սահմանին, որից հետո Ռուսաստանից Հունգարիա նավթի տարանցումը դադարեցվել է:
Դիվանագետը Կիևի նման գործողությունները գնահատել է՝ որպես Բուդապեշտին պատերազմի մեջ ներքաշելու փորձ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)