Ֆինլանդիան չի շտապում զինվորներ ուղարկել Ուկրաինա
Աշխարհ
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն չի շտապում խոստումներ տալ Ուկրաինա զանգվածաբար ֆին զինվորներ ուղարկելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Որոշումը պետք է կայացվի իրավիճակը վերլուծելուց հետո։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպիսի գործողություն է դա լինելու, և ինչ կոնկրետ խնդիրներ է ունենալու, որից հետո որոշում կկայացվի Ֆինլանդիայի դերի մասին դրանում»,-ասել է նա։
Նախարարի խոսքով՝ Հելսինկին արդեն իրագործում է մի շարք համաձայնագրեր։ Օրինակ՝ ֆինները մասնակցում են ուկրաինացի զինվորականների վերապատրաստմանը։
Նա նշել է, որ Ֆինլանդիայի դերը չպետք է մոռանալ. երկիրը գտնվում է Ռուսաստանի հետ սահմանին և պատասխանատու է Եվրոպայի անվտանգության համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)