Չինաստանում գնահատել են Ուկրաինայի անվտանգության երաշխավոր դառնալու հեռանկարները
Աշխարհ
Չինաստանը, հավանաբար, չի դառնա Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը՝ չնայած Ռուսաստանի կողմից նման հնարավորության մասին հայտարարություններին: Այս մասին հաղորդում է South China Morning Post թերթը՝ հղում անելով չինացի փորձագետների կարծիքներին։
Չինական Horizon Insights Centre վերլուծական կենտրոնի տնօրեն Չժու Ջունվեյը կարծում է, որ Պեկինը էական դեր չի խաղա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապագա քննարկումներում: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ, ընդհանուր առմամբ, անհասկանալի է, թե ինչպիսի երաշխիքների մասին է խոսում ռուսական կողմը: Չժու Ջունվեյը խոստովանել է, որ Չինաստանը պատրաստ կլինի քննարկել անվտանգության միջոցառումները ՄԱԿ-ի մեխանիզմների շրջանակներում, բայց «ներկայումս նման մասնակցության նշաններ չկան»։
Իր հերթին, Ցինգհուա համալսարանի Միջազգային անվտանգության և ռազմավարության կենտրոնի աշխատակից Սոնգ Բոն կարծիք է հայտնել, որ ՉԺՀ-ն «լավագույն դեպքում» հանդես կգա՝ որպես երաշխավոր կամ վկա՝ դիվանագիտական կամ քաղաքական հայտարարությունների տեսքով, բայց չի լինի անվտանգության երաշխավոր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)