Մալայզիայի օդանավակայանում ԱՄՆ ռազմական կործանիչ է պայթել (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկյան ռազմական կործանիչը վթարի է ենթարկվել՝ պայթելով Մալայզիայի օդային նավահանգստում թռիչքի փորձի ժամանակ: Այս մասին հայտնում է Star պորտալը՝ վկայակոչելով Մալայզիայի Թագավորական ռազմաօդային ուժերի հայտարարությունը։
Պորտալի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Քուանթան քաղաքի Սուլթան Ահմադ Շա օդանավակայանում։ Երկրի ռազմաօդային ուժերը հաստատել են միջադեպի փաստը՝ հայտարարելով, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ:
Նշվում է՝ երկու օդաչուներն էլ ողջ են մնացել. նրանք հասցրել են ինքնանետվել: Այժմ նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Տեղի ունեցածի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ճշգրիտ պատճառները ճշտվում են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)