Սեպտեմբերը կարևոր կլինի Սիրիայի և Իսրայելի համար․ IA
Մերձավոր Արևելք
Սեպտեմբերի 25-ին Իսրայելն ու Սիրիան Թրամփի ներկայությամբ անվտանգության մասին համաձայնագիր կստորագրեն, հայտնում է Independent Arabia-ն:
Ըստ պարբերականի՝ խոսքը խաղաղության պայմանագրի մասին չէ, համաձայնագրի կետերը վերաբերելու են միայն ընդհանուր սահմանի անվտանգության հարցերին։ Սիրիայի նախագահ ալ-Շարաան Նյու Յորքում կլինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, նրա ելույթը նախատեսված է սեպտեմբերի 24-ին:
Դրանից հետո կստորագրվի համաձայնագիրը։ Թե ով կստորագրի պայմանագիրը իսրայելական կողմից, չի հաղորդվում, սակայն, ամենայն հավանականությամբ, դա կլինի վարչապետը: Իսրայելում հերքում են Նեթանյահուի և ալ-Շարաայի հանդիպումը, քանի որ «պայմանները դեռ չեն հասունացել»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան