Ուկրաինան չպետք է դառնա «հարձակման հարթակ». Լուկաշենկո
Աշխարհ
Բելառուսն ու Ռուսաստանը պնդելու են, որ Ուկրաինան ապագայում չդառնա երկրների վրա «հարձակումների հարթակ»։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է BelTA-ն։
Պետության ղեկավարը նշել է, որ այժմ եվրոպական երկրներն ու Միացյալ Նահանգները ցանկանում են հանդես գալ` որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավորներ։ Սակայն, ըստ նրա, Ռուսաստանը չի ցանկանում, որ հանրապետության տարածքում տեղակայվեն օտարերկրյա զորքեր։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Բելառուսի նախագահը, նույնիսկ եթե հնարավոր լինի համաձայնության գալ Ուկրաինայում բանակի և զենքի կրճատման շուրջ, իրավիճակը կարող է ապագայում փոխվել։
«Այո, մենք պնդելու ենք ռուսների հետ, որ դա տեղի չունենա։ Որպեսզի Ուկրաինան չլինի ագրեսիվ երկիր, որպեսզի այն ապագայում մեզ վրա հարձակման հարթակ չդառնա», - ասել է Լուկաշենկոն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)