Սա Ռուսաստանի կողմից պատրաստված ծուղակ է․ Կալաս
Աշխարհ
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Ուկրաինական տարածքների նկատմամբ Մոսկվայի պահանջները, անվանել է Ռուսաստանի կողմից պատրաստված «ծուղակ», գրում է BBC-ն:
«Բոլոր խոսակցություններն այն մասին են, թե ինչ պետք է տա Ուկրաինան, ինչ զիջումների է պատրաստ գնալ Ուկրաինան։ Մինչդեռ մենք մոռանում ենք, որ Ռուսաստանը ոչ մի զիջման չի գնացել», - հավելել է նա։ «Եթե մենք ընկնենք այդ ծուղակը, եթե զիջումների առումով ճնշում գործադրենք Ուկրաինայի վրա, ապա նման իրավիճակը կկրկնվի, քանի որ ագրեսիան կպարգևատրվի», - եզրափակել է Կալասը:
Եվրապական դիվանագետի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ստացել է այն ամենը, ինչ ցանկանում էր» Ալյասկայի գագաթնաժողովից. նրան ընդունել են պատվով, իսկ նոր պատժամիջոցներ Սպիտակ տունը չի սահմանել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)