ԱՄՆ-ի՝ հետախուզական տվյալներով կիսվելուց հրաժարվելը կհարվածի Մեծ Բրիտանիային և Կանադային. քաղաքագետ
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան վարչակազմը վերանայում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ինչը հանգեցնում է դաշնակիցների հետ անհամաձայնությունների: Այս մասին «Գազետայի» հետ զրույցում ասել է քաղաքագետ և Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի գիտական տնօրեն Անդրեյ Կորտունովը։
Այսպես է մեկնաբանել փորձագետը Վաշինգտոնի կողմից «Հինգ աչքեր» դաշինքի իր գործընկերներին ռուս-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ հետախուզական տվյալներ չտրամադրելու որոշման մասին հաղորդագրությունները: Հետախուզական բլոկը, որը անվանվել է անդամների թվի պատճառով, ԱՄՆ-ից բացի՝ ներառում է նաև Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Նոր Զելանդիան։
«Ամերիկյան որոշումը բազմակողմանի արևմտյան ինստիտուտների ճգնաժամի ակնհայտ ցուցիչ է», - նշել է Կորտունովը:
«Եվ դա կապված է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնարար խնդիրների փոփոխության հետ: «Հինգ աչքեր» դաշինքը ստեղծվել է հետախուզական տեղեկատվության փոխանակման նպատակով՝ հիմնականում Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության հարցերի վերաբերյալ: Սակայն ժամանակի ընթացքում այն սկսել է ձեռք բերել այլ գործառույթներ՝ ուշադրություն դարձնելով Եվրոպայում ստեղծված իրավիճակին: Այժմ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է այս մեխանիզմը վերադարձնել իր սկզբնական նպատակներին, որոնք հիմնականում կապված են Չինաստանի ազդեցության զսպման հետ»,-ասել է քաղաքագետը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ