Դա անմիջական սպառնալիք է Ռուսաստանի ազգային անվտանգության համար․ Նորվեգիայում Ռուսաստանի դեսպանատուն
Ռուսաստան
Ռուսաստանի սահմանների մոտ նորվեգացի զինվորականների տեղակայումը կուժեղացնի լարվածությունն Արկտիկայում։ Այս մասին հայտարարել են Նորվեգիայում Ռուսաստանի դեսպանատանը, փոխանցում է РИА Новости-ն։
«Նորվեգիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների ռազմական, այդ թվում՝ հարվածային, հնարավորությունների ուժեղացումը Կոլայի թերակղզում Ռուսաստանի ռազմավարական կարևոր օբյեկտների և ներուժի անմիջական հարևանությամբ, անկասկած, սպառնալիքներ է ստեղծում մեր ազգային անվտանգության համար», - նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում:
Դիվանագետները նաև ընդգծել են՝ պատասխան միջոցառումները կքննարկվեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան