Կոկորդիլոսը հարձակվել է տարեց տղամարդու վրա և քարշ տվել ջուրը
Աշխարհ
Euromedia24.com-ը News Drum-ին հղումով հաղորդում է, որ Հնդկաստանում 82-ամյա տղամարդ մահացել է աղի ջրերի կոկորդիլոսի հարձակման հետևանքով։
Դեպքը տեղի է ունեցել Բրահմանի գետի ափին գտնվող Մալատիպատնա գյուղում։ Տարեց տեղացի բնակիչը անասուններ էր արածեցնում, երբ կոկորդիլոսը հարձակվել է նրա վրա և քարշ տվել ջուրը։ Ավելի ուշ նրա մարմինը հանել են ջրից, սակայն տղամարդը մահացել է։
Անտառային տեսուչի խոսքով՝ տղամարդու ընտանիքը կներառվի փոխհատուցման ծրագրում, երբ դիահերձման եզրակացությունը պատրաստ լինի։
Մինչ այդ, մեկ այլ դեպքով, կոկորդիլոսը բռնել էր չորս երեխաների հոր ոտքից և քաշել ջրի մեջ՝ ընտանիքի աչքի առաջ։ Տեղացիները փորձել էին օգնություն ցուցաբերել, սակայն մինչ նրանք կհասնեին, տղամարդը անհետացել էր ջրի մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)