Զելենսկին մերժել է Թրամփի բոլոր առաջարկները Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ. Լավրով
Աշխարհ
Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի բոլոր առաջարկները Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնը Կիևի կողմից մերժված բոլոր պայմանները համարում է անհրաժեշտ խաղաղության համաձայնագրի հասնելու համար: Դրանց թվում են ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը և տարածքային հարցերի քննարկումը։
«Երբ նախագահ Թրամփը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ բարձրացրեց այս հարցերը, Զելենսկին ամեն ինչին «ոչ» ասաց», - ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ Ուկրաինայի առաջնորդը նաև հրաժարվել է չեղարկել Ուկրաինայում ռուսաց լեզուն արգելող օրենքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)