Մինսկը կդադարեցնի երկխոսությունը Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ն համագործակցի ընդդիմության հետ. Լուկաշենկո
Աշխարհ
Բելառուսը կդադարեցնի երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ, եթե Վաշինգտոնը սկսի աջակցել «փախստական» բելառուսական ընդդիմությանը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ես անմիջապես զգուշացրեցի ամերիկացիներին. հենց որ իմանանք, որ դուք սկսում եք համագործակցել նրանց՝ մեր փախստականների հետ և սկսում եք ինչ-որ խաղ խաղալ, մենք անմիջապես կդադարեցնենք բոլոր բանակցությունները ձեզ հետ», - ասել է բելառուս առաջնորդը։
Նա հավելել է, որ ամերիկյան կողմի ներկայացուցիչները ըմբռնումով են վերաբերվել իր դիրքորոշմանը և ընդգծել է, որ մտադիր են շարունակել երկխոսությունը Մինսկի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)