Թուրքիան կարող է մասնակցել Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը
Թուրքիա
Կիևի և Մոսկվայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիան կարող է մասնակցել Ուկրաինայում հնարավոր խաղաղապահ առաքելությանը։ Այս մասին հաղորդում է կառավարամետ Hürriyet թերթը։
Հոդվածի հեղինակի խոսքով՝ Անկարան դեմ չէ նման զարգացմանը, և թուրք զինվորականները կարող են առաքելություն իրականացնել Ուկրաինայում խաղաղությունն ապահովելու համար։
«Սակայն նման ուժերի շրջանակը դեռևս չի հաստատվել, և որևէ կոնկրետ առաջարկ չի ստացվել»,- շարունակել է սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։ Նա նշել է, որ եթե անորոշությունները վերացվեն, և խնդիրները հստակ ձևակերպվեն, թուրք զինվորականները կմեկնեն Ուկրաինա «խաղաղությունը պաշտպանելու համար»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան