ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Գազայում սովը «մարդածին աղետ» է անվանել
Աշխարհ
Գազայի հատվածում սովի տարածումը մարդածին աղետ է։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՄԱԿ-ի կայքում։
«Երբ թվում էր, թե Գազայի դժոխքը նկարագրելու համար բառեր չեն մնացել, ավելացվել է նորը՝ «սովը»։ Սա հանելուկ չէ, սա մարդածին աղետ է, բարոյական դատողություն և մարդկության ձախողում», - ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Գուտերեշը հավելել է, որ սովը մարդկության գոյատևման համար անհրաժեշտ համակարգերի դիտավորյալ ոչնչացում է։ Նրա խոսքով՝ Իսրայելն ունի «անվերապահ պարտավորություն» անկլավի բնակչությանը ապահովելու անհրաժեշտ սնունդով և դեղորայքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)