Վենեսուելայում ազգային աշխարհազորի մոբիլիզացիա է հայտարարվել
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մարդահամարի և զորահավաքի մասին՝ Միացյալ Նահանգների կողմից սպառնալիքների ֆոնին, հաղորդում է El Nacional-ը։
Հաղորդվում է, որ Հանրապետության ինքնիշխանության պաշտպանության ազգային ծրագրի շրջանակներում միջոցառումները տեղի կունենան օգոստոսի 23-ին և 24-ին։
«Որպես գերագույն հրամանատար՝ ես անհրաժեշտ և տեղին համարեցի, որ շաբաթ և կիրակի օրերին մենք անցկացնենք խոշոր մարդահամար և զորահավաք երկրի բոլոր աշխարհազորայինների համար», - ասել է նա։
Բացի այդ, Վենեսուելայի ղեկավարը կոչ է արել պահեստազորայիններին և քաղաքացիներին, ովքեր ցանկանում են դիմադրել իմպերիալիզմին։ Մադուրոյի խոսքով՝ ծրագիրը իրականացնելու համար կօգտագործվեն ռազմական ստորաբաժանումների և բազաների շտաբները, ինչպես նաև քաղաքների կենտրոնական փողոցները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)