Իսրայելը ՄԱԿ-ի` Գազայում սովի մասին զեկույցը «կեղծ» է անվանել
Աշխարհ
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը մերժել է ՄԱԿ-ի զեկույցը Գազայի հատվածում սովի մասին՝ այն անվանելով «հորինված»։ Այս մասին ասվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Անհավանական է, որ Սննդի անվտանգության ինտեգրված փուլային դասակարգումը (IPC) խեղաթյուրել է իր սեփական կանոնները և անտեսել իր սեփական չափանիշները Իսրայելի դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար։ Զեկույցը հիմնված է ՀԱՄԱՍ-ի ստերի վրա։ Գազայում սով չկա», - ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ պատերազմի սկզբից ի վեր Գազայի հատված է մտել մարդասիրական օգնությամբ ավելի քան 100 000 բեռնատար։
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Գազայում սովը «մարդածին աղետ» է անվանել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)