Պետդումայում աջակցել են անգլերենի ժամերի կրճատմանը դպրոցներում
Ռուսաստան
ՌԴ Պետդումայի ընտանիքի, հայրության, մայրության և մանկության պաշտպանության հարցերի կոմիտեի նախագահ Նինա Օստանինան դրական է գնահատել Կրթության նախարարության նախաձեռնությունը՝ կրճատել անգլերենի ուսուցման ժամերը դպրոցների 5-7-րդ դասարաններում։ Лента.ру-ի հետ զրույցում պատգամավորը շեշտել է, որ առավել կարևոր է ավելացնել ռուսերենի, գրականության և հայրենի պատմության դասաժամերը։
«Մեր երեխաների գիտելիքներին վնաս է հասցրել այն, որ կրճատվել են ռուսերենի, գրականության ու պատմության ժամերը, ինչպես նաև հանվել է հասարակագիտությունը։ Անգլերենը լրացուցիչ լեզու է, որն ամեն դեպքում պահանջում է ինքնուրույն ուսուցում։ Այո՛, երեխաներին հետաքրքրում են օտար լեզուներ, բայց անգլերենը միակը չէ։ Դրա համար էլ ես հանգիստ եմ վերաբերվում այս փոփոխությանը», — նշել է Օստանինան։
Նախարարության նոր կարգով՝ 2026թ․ սեպտեմբերի 1-ից անգլերենի դասաժամերը 5-7-րդ դասարաններում շաբաթական երեքի փոխարեն կլինեն երկու։ Փոխարենը՝ նույն տարում դպրոցներում կներառվի «Ռուսաստանի հոգևոր-բարոյական մշակույթ» առարկան։ Նախարարությունը դա բացատրել է «ուսումնական ծրագրում հավասարակշռություն գտնելու անհրաժեշտությամբ»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան