Ինչ նամակ է ստացել Եվրահանձնաժողովը՝ Հունգարիայից և Սլովակիայից
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Հունգարիայից և Սլովակիայից նամակի ստացումը՝ «Դրուժբա» խողովակաշարի վրա Ուկրաինայի հարձակման վերաբերյալ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Եվրահանձնաժողովի աղբյուրը։
«Մենք հաստատում ենք, որ նամակ ենք ստացել Սլովակիայի և Հունգարիայի իշխանություններից և կպատասխանենք նշված ժամկետում», - ասվում է հայտարարության մեջ։
Օգոստոսի 22-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կրկին հարձակվել են «Դրուժբա» նավթատարի վրա, որը Ռուսաստանից նավթ է տեղափոխում Սլովակիա և Հունգարիա: Հարձակման հետևանքով ռուսական նավթի մատակարարումները այդ երկրներ կդադարեցվեն առնվազն հինգ օրով: Սա վերջին շաբաթվա ընթացքում այս խողովակաշարի վրա երկրորդ հարվածն է. նախորդ հարձակումից հետո նավթի մղման վերսկսումը իրականացվել է համեմատաբար վերջերս:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)