Ինչ են քննարկել Ռուբիոն և Երմակը․ մանրամասներ
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը քննարկել են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հետ կապված հարցեր, հաղորդում է «Общественное» հրատարակությունը՝ հղում անելով Երմակի խորհրդական Ալեքսանդր Բևզին։
Բևզը նշել է, որ կողմերը նախատեսում են ավարտել անվտանգության երաշխիքի մոդելի մշակումը մինչև հաջորդ շաբաթվա վերջ, և այս մոդելի մանրամասները մշակվում են երկու ենթախմբերի կողմից, որոնցից մեկը զբաղվում է քաղաքական և իրավական հարցերով, իսկ մյուսը՝ բացառապես ռազմական ոլորտին վերաբերող հարցերով։
Նրա խոսքով՝ ռազմական երաշխիքները ներառում են զենքի մատակարարում, Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսական աջակցություն, հետախուզական տվյալների փոխանակում և վարժանքների ու ուսումնական առաքելությունների անցկացման ապահովում: Բևզը նաև հավելել է, որ բանակցողներն աշխատում են Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) կանոնադրության 5-րդ հոդվածի՝ կոլեկտիվ պաշտպանության վերաբերյալ հարմարեցված տարբերակի ստեղծման վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)