Ուկրաինան բավարար քանակությամբ F-16-ներ չունի օդային անվտանգությունն ապահովելու համար․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինան բավարար քանակությամբ F-16 կործանիչներ չունի իր օդային անվտանգությունն ապահովելու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ Կիևում կայացած բանակցությունների ժամանակ, հաղորդում է Le Monde-ը։
«Երբ մենք խոսում ենք F-16-ի մասին, մենք շատ շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին նրանց համակարգված գործողությունների և այն փաստի համար, որ մենք այժմ ունենք նման ավիացիոն նավատորմ։ Ավելի ճիշտ՝ նավատորմի սկիզբը, քանի որ մենք դեռ չունենք մեզ անհրաժեշտ բոլոր ինքնաթիռները», - ասել է Ուկրաինայի առաջնորդը։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է «որոշակի քանակությամբ ինքնաթիռներ»՝ օդային անվտանգությունն ապահովելու համար։ Սակայն հանրապետության նախագահը չի բացահայտել, թե քանի կործանիչ է անհրաժեշտ երկրին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)