Կոլումբիայում տեղի ունեցած ահաբեկչության մասնակիցները խիստ պատժի կարժանանան․ Զախարովա
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը համերաշխություն է հայտնել Կոլումբիայի իշխանություններին և ժողովրդին՝ կապված Վալե դել Կաուկա և Անտիոքիա դեպարտամենտներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետ։ Այս մասին մեկնաբանության մեջ նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Գերատեսչությունը ցավակցություն է հայտնել հարձակման զոհերի ընտանիքներին և ընկերներին, դատապարտել է ահաբեկչությունը և կոչ արել միջազգային հանրությանը հրաժարվել պայքարի նման մեթոդներից։
«Մենք վստահ ենք, որ Կոլումբիայում անմարդկային հանցագործությունների կազմակերպիչներն ու կատարողները խստորեն կպատժվեն», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)