Ուկրաինան Բելառուսին զգուշացրել է զորավարժությունների ժամանակ չմոտենալ իր սահմաններին
Աշխարհ
Ուկրաինան Բելառուսին կոչ է արել ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժությունների ժամանակ չմոտենալ սահմանին։ Այս հայտարարությունը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է իր կայքում։
Հաղորդագրությունում գերատեսչությունը ուշադրություն է հրավիրել Բելառուսի կողմից ռուսական ռազմական գործողությանը տրամադրվող աջակցության վրա։
«Մենք զգուշացնում ենք Մինսկին չմտածված սադրանքներից, խորհուրդ ենք տալիս զգույշ լինել, չմոտենալ սահմաններին և չսադրել Ուկրաինայի պաշտպանության ուժերին», - ասվում է հրապարակման մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)