Ֆրանսիան Մակրոնի քննադատության պատճառով` կանչել է Իտալիայի դեսպանին
Աշխարհ
Ֆրանսիան կանչել է Իտալիայի դեսպան Էմանուելա Դ'Ալեսանդրոյին՝ կապված Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինիի` Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու վերաբերյալ դիրքորոշման քննադատության հետ, հայտնել է Agence France-Presse-ը։
Մինչ այդ Սալվինին կոչ էր արել Մակրոնին սաղավարտ հագնել և անձամբ մեկնել Ուկրաինա՝ մասնակցելու մարտական գործողություններին։
«Դեսպանին հիշեցվել է, որ այս հայտարարությունները հակասում են վստահության մթնոլորտին և մեր երկու երկրների միջև պատմական հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումներին, որոնք բացահայտում են երկու երկրների դիրքորոշումների ուժեղ մերձեցում, մասնավորապես՝ Ուկրաինային անսասան աջակցության հարցում», - գրում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)