Պուտինը խոսել է Արկտիկայում Ռուսաստանի ռազմավարական առավելության մասին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ատոմային արդյունաբերության ձեռնարկությունների աշխատողների և գիտնականների հետ հանդիպման ժամանակ Արկտիկայում ռուսական միջուկային սուզանավերը անվանել է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական առավելություն։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր ռազմավարական միջուկային սուզանավերը անցնում են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի սառույցի տակով և անհետանում ռադարներից։ Եվ սա մեր ռազմական առավելությունն է», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը հանդիպման ժամանակ նաև ասել է, որ ատոմային արդյունաբերության ռուս վետերանները ստեղծել են երկրի համար հուսալի միջուկային վահան։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ